Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Կոսմետիկայում հանդիպող 6 վտանգավոր քիմիկատ. news.am

Կոսմետիկայում հանդիպող 6 վտանգավոր քիմիկատ. news.am

Կոսմետիկայում երբեմն վտանգավոր քիմիկատներ են պարունակում, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ առողջության վրա եւ նույնիսկ քաղցկեղ առաջացնել: Այդպիսի քիմիկատներ կարող են նույնիսկ շամպունների, ատամի մածուկի, շրթունքների փայլի եւ մեր կողմից ամեն օր օգտագործվող այլ նյութերի մեջ լինել:

 

Ահա այդ քիմիկատներից մի քանիսը.

  • Ֆտալատ (Phthalates). դրանք օգտագործվում են պլաստիկից պատրաստված իրերում, որոշ օծանելիքներում: Այս քիմիկատը բացասաբար է անդրադառնում տեստոստերոնի սինթեզի եւ սերմնահեղուկի որակի վրա:

  • Պարաբեններ (Parabens). որոնք օգտագործվում են կոսմետիկայում որպես կոնսերվանտներ, բացասաբար են անդրադառնում հորմոնալ համակարգի վրա եւ կարող են վերարտադրողական համակարգի հիվանդություններ առաջացնել:

  • Ացետատ (Lead acetate). ուժեղ նեյրոտոքսին, որը հիշողության հետ խնդիրներ է առաջացնում, նպաստում զարկերակային ճնշման բարձրացմանը: Բացառված չէ, որ այս քիմիկատը նաեւ քաղցկեղ է առաջացնում: 

  • Տրիկլոզան եւ տրիկլոկարբոն (Triclosan, triclocarbon). դրանք օգտագործվում են ատամի մածուկներում եւ հեղուկ օճառներում: 

  • Ռետինիլպալմիտատ (Retinyl palmitate, retinoic acid). օգտագործվում է արեւայրուկի քսուկներում: Բարձրացնում է մաշկի քաղցկեղի հավանականությունը:

  • Ֆորմալդեգիդ Formaldehyde). կանցերոգեն նյութ, որն օգտագործվում է կոսմետիկայում որպես կոնսերվանտ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. exzk.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ